
British Petroleum-ը կազատվի «Ռոսնեֆտում» իր բաժնեմասից, ԵՄ-ն առաջին անգամ զենք կգնի և կմատակարարի Ուկրաինային. իրավիճակն՝ աշխարհում

Եվրամիությունն առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու մատակարարումը Ուկրաինային, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
****
Բրիտանական British Petroleum նավթային ընկերությունը հայտարարել է, որ կազատվի «Ռոսնեֆտում» իր բաժնեմասից (խմբ.՝ այն 19,75% է):
****
ԵՄ-ն ամբողջությամբ փակել է Ռուսաստանի համար օդային տարածքը:
****
ԵՄ-ն կարգելի բոլոր գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ. Բացի այդ, ԵՄ-ն տնտեսական և անձնական պատժամիջոցների փաթեթ կներկայացնի Բելառուսի դեմ:
****
Russia Today-ը և Sputnik-ը կարգելվեն ԵՄ երկրներում:
****
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսից զորքեր չեն գնա Ուկրաինա, ոչ էլ հրթիռներ/ինքնաթիռներ/ուղղաթիռներ կթռչեն, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
****
Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային, հայտնել է երկրի վարչապետ Օրբանը:
****
Սամբոյի միջազգային ֆեդերացիան դադարեցնում է մրցումները Ռուսաստանում և Բելառուսում: