Ծիծաղելի, պարզունակ կեղծիք. ՌԴ ՊՆ-ն հերքել է հաքերային հարձակման մասին լուրը և սխալների ուղղում կատարել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Anonymous հաքերները իբր կոտրել են գերատեսչության կայքը և «գողացել» նախարարության աշխատակիցների անձնական տվյալները։
 

«Ծիծաղելի պարզունակ կեղծիք: Զինվորական անձնակազմի և ՌԴ ՊՆ այլ աշխատակիցների անձնական տվյալների ցուցակները սկզբունքորեն պահպանված չեն գերատեսչության կայքի սերվերներում: Դա ուղղակի արգելված է ռուսական օրենքով, որի մասին ուկրաինացիները չգիտեն»:
 

«Այդ «աշխատակիցների» գողացված ցուցակը ժպիտից բացի այլ բան չի առաջացնում»,- նշում են գերատեսչությունից՝ հավելելով, որ դրանց թվում կա, օրինակ, «ԱՁ Մասլենկովա Նատալիա Իվանովնա», որում, ըստ նախարարության, ԱՁ (Խմբ.՝ ռուսերեն տեքստում՝ «ИП», «Индивидуальный предприниматель» ) հապավումը նշանակում է. «անհատ ձեռնարկատեր»:
 

Գերատեսչությունում հայտնում են, որ ՊՆ ինտերնետային պորտալի ողջ ապարատային և ծրագրային ապահովումը գործում է սահմանված պարամետրերով:

Քաղաքականություն