Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում։
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք. Արցախի ԱԻՊԾ Հունան Թադևոսյան
«Հարգելի հայրենակիցներԱսկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լ...
Թուրքիան փակել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները Ռուսաստանի ռազմանավերի համար. Զելենսկի
Զելենսկին Թվիթերում գրառում է արել եւ հայտարարել է, որ Թուրքիան փակել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները Ռուսաստանի ռազմա...
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով խոշոր հանրահավաք Վրաստանում
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով խոշոր հանրահավաք է տեղի ունեցել Վրաստանում:
Ադրբեջանցիները հայերեն պահանջում են լքել Խրամորթը, բայց բնակիչները չեն տրվում սադրանքներին. գյուղապետ. Infocom
Երեկ երեկոյան՝ ժամը 6-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի...