Ռուբլին «փլուզվել» է
Հինգշաբթի՝ առավոտյան, աճուրդների սկզբում ռուբլու փոխարժեքը փլուզվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարություններից հետո. դոլարը 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ ցատկ է գրանցել 84 ռուբլուց բարձր մակարդակում, եվրոն՝ 95 ռուբլուց բարձր 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, վկայում են մոսկովյան բորսաների տվյալները:
Դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով Մոսկվայի ժամանակով ժամը 7.18-ին բարձրանում է գրեթե 2.92 ռուբլով` մինչեւ 84.08 ռուբլի, եվրոյի փոխարժեքը` 3.54 ռուբլով՝ մինչեւ 95.24 ռուբլի:
Ռուսական ֆոնդային շուկան հինգշաբթի առավոտյան նստաշրջանի սկզբում փլուզվել է ավելի քան 11 տոկոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարությունից հետո, վկայում է աճուրդների դինամիկան:
Մոսկվայի բորսան փետրվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 7.52-ին հայտարարեց աճուրդների դադարեցման մասին:
«Բոլոր շուկաներում աճուրդները դադարեցվել են։ Վերսկսման մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասվում է բորսայի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
«Մենք մենակ մնացինք». Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների թիվը
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 24-ին ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 137 զինվոր, ևս 316-ը վիրավոր է։ Նա...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...