Ինչ պետք է իմանան ՌԴ աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները

:Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, համաձայն որի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ (մատնահետքի) հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն: Այս մասին հայտնում է Հայաստանի Միգրացիոն ծառայությունը:

 

Ըստ ծառայության` նշված ընթացակարգերը պետք է անցնեն.
 

Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)

90 օրից ավել ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները

6 տարեկանից բարձր երեխաները
 

Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են.
 

Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,

 

Մինչև 6 տարեկան երեխաները

 

Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք
 

ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և վարչական և տեղեկատվական անձնակազմը90 օրացուցային օրից քիչ/պակաս ժամկետով Ռուսաստան մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավոր այցի (այդ թվում’ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության և այլ նպատակով) համար բժշկական զննությունը պարտադիր չէ:

Քաղաքականություն