Սպիտակ տունը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններն անվանել է «ռուսական ներխուժման սկիզբ»

Սպիտակ տունը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում է «ռուսական ներխուժման սկիզբ»։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Ֆայները։
 

«Մենք կարծում ենք, որ այո, սա ներխուժման սկիզբ է, ռուսական նոր ներխուժում Ուկրաինա», - ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականի տեղակալը՝ CNN-ի եթերում մեկնաբանելով իրավիճակը։

 

Ջոնաթան Ֆայները ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Միացյալ Նահանգները մտադիր է կոշտ պատասխան տալ Ռուսաստանի վերջին գործողություններին, որը ճանաչել է Դոնբասի հանրապետությունների ինքնիշխանությունը և ստորագրել բարեկամության և համագործակցության պայմանագրեր այդ հանրապետությունների հետ։

 

Միևնույն ժամանակ Ֆայներն ասել է, որ ԱՄՆ պատասխանը լինելու է կոշտ և արագ:
 

Քաղաքականություն