Հասարակություն
Իրավիճակը Դոնբասում մոտենում է պատերազմականի. Դոնեցկի ղեկավար
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ իրադրությունը Դոնբասում ցավոք մոտենում է պատերազմական իրավիճակի։ Այս մասին նա խոսել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Ցավոք, այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկացած պահի կարող է հարձակում սկսել Դոնբասի դեմ, և ընդգծել է, որ Կիևը հետաքննում է Դոնեցկի տարածք դիվերսանտների ներթափանցման «թույլ կետերը»։
Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Ուկրաինան երեք անգամ փորձել է դիվերսիա իրականացնել: Նրա խոսքով՝ առավոտյան Դոնեցկի ուղղությամբ արձակվել է մոտ 200 արկ ու ական։
Նմանատիպ հոդվածներ
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Թշնամին Խրամորթում բարձրախոսով բնակիչներին սպառնում է՝ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ուժ կկիրառեն. Ծովինար Բարխուդարյան
ԱՄՆ-ում անվանել են Կիևի «անկման» ամսաթիվը. Newsweek
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0