Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝կցորդիչով բեռնատարների համար:
 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
 

Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններումտեղ-տեղ առկա է մերկասառույց։
 

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:


Լարսի մասին
 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն