Սաուդյան Արաբիան մերժել է նավթի արդյունահանումն ավելացնելու ԱՄՆ խնդրանքը. WSJ

Սաուդյան Արաբիան չի բավարարել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի խնդրանքը նավթի արդյունահանման ծավալների մեծացման վերաբերյալ: Այս մասին գրել է The Wall Street Journal-ի սյունակագիր Բենուա Ֆոկոնը։
 

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդի խնդրանքը միտված է եղել էներգակրի գինը նվազեցնելուն:
 

Ինչպես նշել է Ֆոկոնը, Սաուդյան Արաբիան այս որոշմամբ «որոշեց կանգնել Ռուսաստանի կողքին»՝ լինելով հում նավթի ամենամեծ արտահանողն աշխարհում։
 

Ամերիկացի սպառողների համար նավթի գինը, նրա խոսքով, կրկնապատկվել է համավարակից հետո, ուստի Բայդենը բազմիցս դիմել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին։ Սակայն ի պատասխան նշվել է, որ երկիրը չի խախտի ՕՊԵԿ-ի անդամների ու Ռուսաստանի պայմանավորվածությունը՝ վառելիքի արդյունահանման ամսական 400 հազար բարելով ավելացման մասին

Քաղաքականություն