Որն է Եվրամիության ամենակեղտոտ երկիրը

ԵՄ վիճակագրական վարչությունը Բուլղարիային ճանաչել է միության ամենակեղտոտ երկիրը։ Այս մասին հաղորդվում է վարչության կայքում։

 

Եվրոստատն արձանագրել է ջերմոցային գազերի արտանետումների աճ՝ կապված բիզնես ակտիվության վերականգնման հետ։ Բուլղարիան դարձել է աճի առաջատարը՝ նրա արտանետումների ծավալն անցյալ տարվա համեմատ աճել է 22,7%-ով։ Նրան հաջորդում են Լատվիան, որտեղ աճը կազմել է 16,2% և Հունաստանը՝ 13,1%։
 

Ավելի վաղ Սիբիրում հայտնաբերվել էր ջերմոցային գազերի նոր աղբյուր։ Ինչպես պարզել է Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Գերմանիայի գիտնականների միջազգային խումբը, երբ հավերժական սառույցը հալվում է օրգանական նյութերով հարուստ Արևելյան Սիբիրի բարձրավանդակներում, ազատ է արձակվում մեծ քանակությամբ չափազանց ակտիվ ջերմոցային գազ՝ ազոտի օքսիդ N2O: 

 

Ազոտի օքսիդը սովորաբար արտադրվում է հողում գտնվող մանրէների կողմից: Եվ չնայած այս գազը մթնոլորտում այնքան էլ առատ չէ, որքան ածխաթթու գազը և մեթանը, այն շատ ավելի էական ազդեցություն ունի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման վրա. այս առումով դրա ազդեցությունը գրեթե 300 անգամ ավելի մեծ է, քան ածխաթթու գազի ազդեցությունը:

Քաղաքականություն