Աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին ոսկին թանկացել է

Ոսկու տրոյական ունցիայի գինը Comex բորսայի աճուրդներում Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ի դրությամբ կազմել է 1900,7 դոլար, հայտնում է Kommersant-ը։ Նշվում է, որ 1,56% աճը կապված է Ուկրաինայի շուրջ լարվածության հետ։
 

Վերջին անգամ, ըստ բորսայի տվյալների, ոսկին  մեկ տրոյական ունցիայի դիմաց արժեր ավելի քան 1900 դոլար 2021 թվականի հունիսի 11-ին։
 

Այսօր Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը հայտնել է, որ առաքելությունը մեկ օրվա ընթացքում Դոնբասի շփման գծում գրանցել է 500 պայթյուն։
 

Արևմտյան երկրները հայտնել են, որ Ռուսաստանը ռազմական ներխուժում է նախապատրաստում Ուկրաինա, սակայն Կրեմլը բազմիցս հերքել է այդ ծրագրերը։ Politico-ն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա «փետրվարի 20-ից հետո»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը դա անվանել է «հերթական կեղծիք»։ Նախորդ «պատերազմի մեկնարկի ամսաթվին»՝ փետրվարի 16-ին ներխուժում տեղի չի ունեցել։

Քաղաքականություն