ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին առաջարկել է հանդիպել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ հինգշաբթի նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հաջորդ շաբաթ դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու առաջարկով։ Այս մասին գրում է Интерфакс-ը:
 

«Ես այսօր նամակ եմ հղել Լավրովին՝ առաջարկելով հանդիպել հաջորդ շաբաթ Եվրոպայում՝ քննարկելու այն քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել՝ ճգնաժամը առանց հակամարտության լուծելու համար», - ասել է Բլինկենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
 

Նա մանրամասնեց, որ առաջարկել է հանդիպումներ անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի շրջանակներում։
 

«Սա կարող է սկիզբ դնել առանցքային առաջնորդների գագաթնաժողովին դեէսկալացիայի համատեքստում փոխըմբռնման հասնելու համար», - ընդգծել է նա։
 

Վերջերս Բլինկենը և Լավրովը երկու հեռախոսազրույց են ունեցել՝ փետրվարի 12-ին և 15-ին։

Քաղաքականություն