
Պուտինը Մակրոնին հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցում իր տեսակետը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը հաշվի չի առնվի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
Ռուսաստանի Դաշնության Պետդուման երեքշաբթի կողմ է քվեարկել Ռուսաստանի Դաշնության նախագահին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտությանը: Ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը նշել են, որ ողջունում են Պետդումայի պատգամավորների որոշումը։
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Պետդումայի դիմումը՝ ասելով, որ ինքը կշարունակի անել ամեն ինչ Դոնբասի խնդիրները լուծելու համար, սակայն Մինսկի համաձայնությունների ներուժը դեռևս չի սպառվել: