
Հայաստանում Ներքին գործերի նախարարությո՞ւն կստեղծվի. մանրամասներ

Միգրացիոն ծառայության և ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության հենքի վրա կստեղծվի Ներքին գործերի նախարարություն: Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագիրը: Նպատակը Հայաստանում միգրացիայի և ապաստանի համակարգեր զարգացնելն է: Այս մասին 1Lurer.am-ի փոխանցմամբ՝ ասել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ով 3 կարևոր բաղադրիչ է առանձնացրել:
Առաջինը ապակենտրոնացված միգրացիոն համակարգի վերացումն է:
«Խնդիրներ առաջանում են, երբ տվյալների շտեմարաններն իրարից անջատ են, ու անձը միևնույն տվյալը հաստատելու համար մի քանի գերատեսչության հետ է առնչվել, սա բացառվելու է»,- ասել է նա:
Երկրորդ խնդիրը, որ առանձնացնում է Ղազարյանը, աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումներն են, որին հաջորդում է թվայնացման հարցը:
«Հիմնականը ծրագրի թվայնացման աջակցությունն է, որովհետև ներկայումս միգրացիայի ոլորտում արդյունավետ կառավարումն առանց թվայնացման գործիքների պատկերացնելը պրակտիկորեն անհնարին է, իսկ ապականետրոնացվածությունը հաշվի առնելով՝ ունենք իրարից անջատ տվյալների շտեմարաններ, որոնք փոխգործունեություն ու համադրումը շատ կարևոր նշանակություն ունի:
Ոստիկանության պետի տեղակալը, ծրագիրը միգրացիոն ոլորտի բարելավման ուղղված քայլ որակելով, անդրադառնում է նաև դրա բաղադրիչ կազմող կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին»,- ասել է Ղազարյանը:
Իր հերթին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է. «Նախատեսում ենք ունենալ ոչ թե այնպիսի փաստաթուղթ, որը զուտ ճամփորդության համար նախատեսված՝ անձը հատատող փաստթուղթ կլինի, այլ անձի նույնականացման համակարգ, որն օգտագործելի կլինի նաև տնտեսության, բանկային, ֆինանսական համակարգում»:
Ծրագրին աջակցում են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: