
Լեհաստանում «Օմիկրոն» շտամի երկու նոր ենթատեսակ է հայտնաբերվել

Հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի երկու նոր ենթատեսակ։ Այս մասին հայտնում է РИА новости-ն` hղում անելով Լեհաստանի առողջապահության փոխնախարար Վալդեմար Կրասկանի արած հայտարարությանը։
«Մենք արդեն ունենք «օմիկրոն» շտամի երկու նոր ենթատեսակ, որոնք կան մեր երկրում»,- ասել է Կրասկանը՝ ընդգծելով, որ Առողջապահության նախարարությունը դեռ չգիտի, թե ինչպես են վարվելու և ինչպիս կզարգանա հիվանդությունը երկրում:
Ըստ փոխնախարարի` կորոնավիրուսը դեռ երկար կմնա մարդկության հետ և կոչ արել նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Լեհաստանը հաղթահարում է համաճարակի հինգերորդ ալիքը. վերջին օրերին հիվանդացության կորը սկսել է նվազել։ Նոր վարակվածների ավելի քան 96%-ը վարակվել է «օմիկրոն» շտամով։