
Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: