Ի՞նչ պետք է անի աշխարհը մեզ հետ, կոտորելու՞ է, մենք մեր հողից երբեք չենք հրաժարվի. Դավիթ Բաբայան
Ադրբեջանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի երկու պայման կա: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած հանդիպմանը հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է լուծվեն բոլոր քաղաքական խնդիրները: Դա Արցախի ճանաչումն է, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից։ Երկրորդ՝ հայ փախստականները եւս պետք է կարողանան վերադառնալ Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ, որտեղից նրանց բռնի տեղահանել են։ Այլ կերպ լինել չի կարող, շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ առաջին պատերազմից փախստականների խնդրին գումարվել են մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տունը 44-օրյա պատերազմում։
Պատասխանելով Շուշիի եւ Հադրութի ապաօկուպացման հնարավորության մասին հարցին՝ նախարարը նշեց, որ հարցը միշտ օրակարգում է։ «Ինչպես Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Մարտունու շրջանի հատվածների հարցը։ «Մենք հավատում ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Բայց պետք է աշխատել։ Մի բան կարող եմ ասել՝ մենք երբեք չենք հրաժարվի մեր հողից»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով վերջին սադրանքներին ու կրակոցներին, նախարարն ասել է` «Մենք խաղեր չենք խաղում, ազնիվ ենք բոլորի հետ ու շարունակելու ենք պաշտպանել Արցախի շահերը: Ադրբեջանցիների հույսին մնար, Դադիվանքը վաղուց վերացրել էին, հիմա չեն կարողանում դա անել, դրա համար էլ այլ քայլերի են դիմում: Նրանց հետ խաղաղության պայմանագրի պետք է գնալ, բայց ուզում են, որ մենք լքենք Արցախն ու ամեն ինչ իրենց պայմաններով լինի: Հաշտության գնալու` ՀՀ-ից ստացած մեսիջը տորպեդահարելու են: Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում. ի՞նչ պետք է անի աշխարհը մեզ հետ, կոտորելու՞ է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին
ՌԴ նախագահ Պուտինը վաղ առավոտյան ռուսաստանցիներին ուղերձում հայտարարել է, որս սկսում է ռազմական հատուկ գործողություն Դոն...
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները: Ենթ...
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում սրվում է, ՌԴ-ն դրանում մեղավոր չէ. Շոյգու
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, հայտարարել է այսօր՝ փետրվարի 11...