Ավստրալիան և Նոր Զելանդիան կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից

Ավստրալիան և Նոր Զելանդիան կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից: 

 

Այս մասին հայտնում է  «Ինտերֆաքս»-ը։

 

Երկու երկրների իշխանությունները Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համարում են «շատ վտանգավոր»՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում «աճող լարվածության» պատճառով։
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։

Գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ այս միջոցը բացատրվում է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությամբ»։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել։

 

Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առաջարկել էր, որ բոլոր ամերիկացիները լքեն Ուկրաինան առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ 

Քաղաքականություն