Ընդդիմությունը մոլորվել է սեփական ստերի անտառում և կանգնել ծանր երկընտրանքի առջև. Հայկ Կոնջորյան
Այսօր պարզ դարձավ, որ Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները բոյկոտում են 44֊օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ ստացվում է՝ կամ ընդդիմությունը չի ցանկանում պարզել պատերազմի հանգամանքները, կամ ի սկզբանե փորձում է արժեզրկել հանձնաժողովը, որպեսզի հետագայում ստվերի հանձնաժողովի կողմից կատարված բացահայտումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Եկե՛ք կռահենք ընդդիմության քայլերի թաքնված մոտիվները։
Մի կողմից ամեն օր խոսում են պատերազմի ծանր արդյունքների և դավաճանության մասին, մյուս կողմից՝ հրաժարվում բացահայտել հնարավոր դավաճանությունները։
Մի կողմից խոսում են գերիների վերադարձի և արտաքին ճակատում ճիշտ աշխատանքի մասին, մյուս կողմից՝ հրաժարվում միջազգային պատվիրակությունների կազմում բարձրացնելու գերիների վերադարձի հարցը։
Մի կողմից խոսում են կառավարման համակարգի թերությունների մասին, մյուս կողմից՝ հրաժարվում մասնակցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին։
Մի կողմից խոսում են իրենց հանճարեղ կադրերի և քաղաքական փորձառության մասին, մյուս կողմից՝ հրաժարվում առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու։
Մի կողմից խոսում են կոռուպցիայի մասին, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանում վիճարկում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որի նպատակը թալանված փողերը պետությանը վերադարձնելն է։
Ընդդիմությունը մոլորվել է սեփական ստերի անտառում և կանգնել ծանր երկընտրանքի առջև.
Մի կողմից լինել չափազանց ռադիկալ, բոյկոտել ամեն բան և լինելով խորհրդարանում՝ փաստացի դառնալ արտախորհրդարանական ուժ ու զրկվել բոլոր ինստիտուցիոնալ լծակներից։ Բայց եթե գոյություն չունես ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, ուրեմն՝ գոյություն չունես ընդհանրապես։
Մյուս կողմից՝ օգտագործել խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ լծակները և իշխանության հետ ձեռք֊ձեռքի տված՝ օգնել պետությանը, բայց դրանով դավաճանել սեփական կողմնակիցներին, որոնց խոստացել են՝ ոչ մի թիզ համագործակցություն «դավաճան» իշխանությունների հետ։
Մի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է իր իսկ հյուսած ծուղակի մեջ և վերածվել քաղաքական ուրվականի՝ մի կողմից կա, մյուս կողմից՝ չկա։
Ահա այսպես, Հայաստանի քաղաքական դաշտում աննպատակ աղմկելով դեգերում է ընդդիմության ուրվականը՝ իր անկանոն ոտնահետքերի մեջ թողնելով դժգույն անցյալի աղոտ պատկերը»,- նշել է Կոնջորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...