ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պերմի համալսարանում բազում կյանքեր խլած ուսանողը դատարանում է
Պերմի պետական համալսարանում զանգվածային սպանության մեջ մեղադրվող ուսանողը դատարան է ներկայացվել՝ կալանքը երկարացնելու հարցը որոշելու համար:
Հիշեցնենք, որ ՌԴ Պերմի պետական համալսարանում 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովը, ով զինված է եղել թուրքական huglu Atrox T pump synthetic12x76 510մմ հարթափող հրացանով, հրաձգություն է սկսել համալսարանի մուտքի մոտ։ Պերմում հրաձգության ժամանակ զոհվել է 6 մարդ, իսկ վերջին տվյալներով, 9 տուժածների վիճակը շատ ծանր է: