ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի մեջի ավտոմատը ժողովրդի վրա ուղղված չէր․ հանցագործներ էլ կան․ Քոչարյան
«Անվտանգության աշխատակիցները զինված են ու ունեն հստակ գործառույթ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը երբեք ժողովրդի առաջ ավտոմատով հանդես չի եկել։ Ինքն ասաց, թե ինչու է դա հնչեցնում, բոլորն էլ հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Ինքնաձիգի փողը ժողովրդի վրա ուղղված չի եղել՝ փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա: Ավտոմատն իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, տա Աստված, որ այն կիրառելու անհրաժեշտություն երբեք չլինի»․ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողնենին, որոնք ՔՊ-ական պատգամավորին հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը երբեք փողոցներում ավտոմատով ման չի եկել։
Մանրամասները՝ տեսանյութում․