Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների  ներխուժումների մասին․ ՄԻՊ

Մեր աշխատակազմով Գեղարքունիքի մարզում ենք` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ կից հրապարակելով լուսանկարները։

«Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների  ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի հասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։

Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը»,- գրել է Թաթոյանը։

Քաղաքականություն