ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է խստացվեն դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքում սահմնված պատժամիջոցները․ Օհանյան
Մեր պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը պետք է դիտարկել պետական խորհրդանիշների համատեքստում, պետական խորհրդանիշների նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կախված է պետական կառույցներից: Այս մասին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած պետական դրոշի գործածման տարածքները ընդլայնող նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ Ս.Օհանյանի՝ կարևոր է որ պետական ծառայողներն իրենց օրինակով ուղղորդեն խորհրդանիշների նկատմամբ հանրության վերաբերմունքը.
«Եթե համեմատելու լինենք, ռազմական տեսանկյունից՝ մարտական դրոշները պատվի, արիության և փառքի խորհրդանիշներ են, նույնիսկ մարտական դրոշը կորցնելու դեպքում զորամասերը լուծարվում են»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ պետք է խստացվեն դրոշի նկատմամբ անույթ վերաբերմունքի դեպքում սահմնված պատժամիջոցները:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին: