ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ կան, որ իրենց գլուխն են թմբուկի տեղ օգտագործում. պատգամավոր
Ուզում եմ խոսել մեր ընդդիմության կողմից գեներացվող դիսկուրսի մասին, հատկապես դատավորների և արդարադատության համակարգի շուրջ։ Մեր ընդդիմությունն ասում է՝ կան դատավորներ, որոնք տականք են, ինչպես բնութագրում է Գեղամ Նազարյանը, և կան դատավորներ, որ անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են:Խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ այն դատավորն, ով կալանքի որոշում է տվել ընդդիմադիրներից որևէ մեկին, ընդդիմության տրամաբանությամբ՝ տականք է, իսկ մյուս դատավորը, ով կալանքի որոշում է տվել ինչ-որ մի գործով կոնկրետ վկայի, այդ դատավորը մի պանծալի մարդ է, ում համար պետք է գնալ ցույցեր անել.
«Պարոն Վարդևանյանը խոսում է կալանքի ոչ անհրաժեշտ ու ոչ պարտադիր լինելու մասին։ Հիմա մի դատավոր կալանքի որոշում է կայացրել, որը պետք է քննվի, դա դարձել է չգիտեմ ինչ երևույթ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող։ Մարդիկ կան, որ իրենց գլուխն են թմբուկի տեղ օգտագործում»,-ասաց Ալեքսանյանը: