Հասարակություն
Մայրը փայտով քշել է ընձառյուծին և փրկել վեցամյա դստերը. Lenta
Հնդկական Ուտար Պրադեշ նահանգի Գերդա գյուղի բնակչուհին փայտով քշել է ընձառյուծին, որը հարձակվել էր իր վեցամյա դստեր վրա և փրկել նրան։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ընձառյուծը հարձակվել է վեցամյա աղջկա վրա, երբ նա խաղում էր բակում: Կենդանին ցատկել է երեխայի վրա և փորձել իր հետ տանել նրան։
Այդ պահին աղջկա մայրը՝ Ռինա Դևին մաքրում էր տունը։ Կինը լսել է դստեր ճիչը, զինվել փայտով ու հարձակվել ընձառյուծի վրա։ Կենդանին դեպքի վայրից փախուստի է դիմել։
Միջադեպի հետեւանքով աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել դեմքին եւ գլխին։ Նա հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծանր է։
Տեղեկանալով դեպքի մասին՝ դեպքի վայր են ժամանել անտառտնտեսության վարչության ներկայացուցիչները։ Ենթադրաբար, ընձառյուծը գյուղ է եկել Նանպարա արգելոցից
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0