ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թալանից, կոռուպցիայից, լափամանից ժամանակին խոսողներն այժմ իրենք են մխրճվել դրա մեջ․ պատգամավոր
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022թ. փետրվարի 1-ից ավելացել է 4.7 դրամով, սա այն դեպքում, որ վարչապետ դառնալու նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հոսանքի գները մեզ մոտ պետք է առնվազն 20 տոկոսով իջնեն։ ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Թալանից, կոռուպցիայից, լափամանից ժամանակին խոսողներն այժմ իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ՝ պետական բյուջեի միջոցներով պադավատապետություն և թայֆայապետություն կառուցելով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։