ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վերադարձված գերիների հարազատները փորձե՞լ են կոտրել ՔԿ-ի շենքի ապակիները. պարզաբանում

 Երեկվանից լրատվադաշտում տեղեկություն է տարածվում, թե  Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննության ժամանակ զինծառայողների հարազատները կոտրել են զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները: Որպես ասվածին ապացույց շրջանառվում էր կոտրած ապակիներով պատուհանների լուսանկարներ:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց:

 

«Հրապարակված լուսանկարը  քննչական կոմիտեի շենքի հետ որևէ կապ չունի: Իսկ լուրը, թե իբր վերադարձված գերիների հարազատները  փորձել են կոտրել ապակիները, իրականությանը չեն համապատասխանում: Հարցաքննման ժամանակ գերությունից վերադարձած տղաների հարազատների մոտ լարվածություն կար, անհանգիստ էին: Սակայն մոտ 5-6 ժամ անց տղաները դուրս եկան, լարվածությունը անցավ»,- ասաց ՔԿ-ի մամուլի քարտուղարը:

 

 ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ զրույցի մանրամասները` տեսանյութում:

 

Քաղաքականություն