ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հղի կինը երկու տարեկան որդու հետ մտել է կոյուղի և այնտեղ ծննդաբերել
Մերձմոսկովյան Ձերժինսկում հղի կինը երկու տարեկան որդու հետ մտել է կոյուղի և երեխայի աչքի առաջ երեխա է լույս աշխարհ բերել։ Հայրը, այդ նույն ընթացքում, փողոցում սպասել է:
Փրկարարները կոյուղու դիտահորից դուրս են բերել 37-ամյա մորը՝ նորածնի և եկու տարեկան երեխայի հետ: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, հորը՝ ոստիկանություն։ Նա հայտարարել է, որ իրենց դուրս են հանել տնից, իսկ կնոջ մոտ սկսել է վաղաժամ ծննդաբերություն:
Երիտասարդ մոր վիճակը բավարար է, իսկ փոքրիկը` վերակենդանացման բաժանմունքում։
Տեսանյութ` դեռպքի վայրից: