ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը կրկին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բայդենը շփոթել է երկրի անունը, որը կարող «հարձակվել» Ուկրաինայի վրա։
«Թույլ տվեք առաջին հարցին պատասխանել։ Եթե Գերմանիան..., եթե Ռուսաստանը ներխուժի, այսինքն` եթե տանկերն ու զորքերը կրկին հատեն Ուկրաինայի սահմանը, ապա «Հյուսիսային հոսք -2»–ն այլևս գոյություն չի ունենա։ Մենք դրա վերջը կդնենք», - հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Վերջին ամիսներին արևմտյան ԶԼՄ-ներում ավելի հաճախ են հայտնվում հաղորդագրություններ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է «ներխուժել» Ուկրաինա։ Ռուսաստանում բազմիցս հերքել են նման պնդումները։