Հասարակություն

Քաղաքացիները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը

Քաղաքացիները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը

Քաղաքացիները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը եւ պահանջում են Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրել ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության ղեկավար Ահարոն Խաչատրյանին:

 

«Ինձ համար աշխատող ուժը Ահարոն Խաչատրյանն է: Ինքը կարա մեր շրջանի համար սրտացավ մի բան անի»,- ասաց Ծովակ գյուղի բնակիչներից մեկը:

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

 

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին նորից պետք է համայնքապետ ընտրի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250