Հայկական խաղողի գինու 56%-ը արտահանվում է Ռուսաստան. տվյալներ

2020 թվականին հայկական խաղողի գինու արտահանումը փոքր-ինչ նվազել է` տնտեսությունում ճգնաժամային իրողությունների պատճառով։ Եթե 2019-ին այն մոտ 11,9 մլն ԱՄՆ դոլարի էր, ապա 2020-ին` $8,6 մլն։ Ընդ որում, նվազել է ոչ այնքան արտահանվող գինիների ծավալը, որքան դրանց միջին գինը. արտահանման ծավալը նվազել է 6 %–ով, իսկ արտահանման եկամուտը` ավելի քան 25%-ով։

 

Հայկական խաղողի գինու արտահանման ամենամեծ շուկան դարձյալ մնում է Ռուսաստանը։ Այստեղ է գնում ամբողջ արտահանման մոտ 56%-ը։ 13%-ից մի փոքր ավելին արտահանվում է ԱՄՆ։ Մնացած շուրջ 30 տոկոսը` այլ երկրներ. Ուկրաինա, Բելգիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Կանադա և այլն:

 

Չինաստան արտահանման ծավալը ևս դեռ շատ չնչին է։ 2020 թվականի տվյալներով այդտեղ ընդհանուր շուրջ 70 000 դոլարի հայկական գինի է արտահանվել։

 

Նշենք, որ այս ցուցանիշները վերաբերում են միայն խաղողի գինուն։

 

Իսկ ինչ վերաբերում է մրգային այլ գինիներին, դրանց արտադրությունն ու արտահանումը ՀՀ–ում վերջին տարիներին կտրուկ ավելացել է ու անգամ գերազանցել խաղողի գինու արտահանման ցուցանիշը։ 2020թ-ին ՀՀ–ից արտահանվել է 10 մլն դոլարի մրգային գինի։

 

Այս մասին հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից:


  •  

Քաղաքականություն