Զախարովան Ուկրաինան, Բրիտանիան եւ ԱՄՆ-ն համեմատել է «Կովկասի գերուհին» ֆիլմի կերպարների հետ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները համեմատել է «Կովկասի գերուհին" խորհրդային կատակերգության կինոհերոսների հետ:  
«Հիշում եք  «Կովկասի գերուհին»  ֆիլմի այս կադրը ։ Կա երեք հերոս՝ վախկոտ, փորձառուն եւ դմբոն։  Ահա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Կիևի ռեժիմը հենց մեջտեղում է, և նրա ձեռքերը մի կողմից պահում է Վաշինգտոնը, մյուս կողմից ՝ Լոնդոնը», – ասել Է Զախարովան «Առաջին ալիքի» եթերում, գրում է Ռիա Նովսոստին։ 

 

Վերջին ժամանակներս Ուկրաինայի ԶՈՒ- ն Դոնբասի շփման գծի վրա կենտրոնացրել է բանակի անձնակազմի կեսը եւ պարբերաբար գնդակոծում աշխարհազորայիններին, այդ թվում ՝ արգելված տեխնիկայի ՝ Bayraktar հարվածային անօդաչու սարքի, ինչպես նաեւ «Սմերչ»  եւ «Ուրագան» համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ:

 

Բացի այդ, նրանց տրամադրության տակ կան Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։ Ռուսաստանը բազմիցս ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինական իշխանություններն ամեն կերպ փորձում են սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունների կատարումը:

Քաղաքականություն