ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է նվիրել Ջորջինան Ռոնալդուին` 37-ամյակի կապակցությամբ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 6-ին նշել է ծննդյան 37-ամյակը։
Նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, ինստջագրամյան իր էջում հրապարակել է, թե ինչ անակնկալ է պատրաստել ֆուտբոլիստի համար: Կադրերում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն ընդունում իր նվերը: Ջորջինա Ռոդրիգեսը ֆուտբոլիստին սեւ գույնի Cadillac Escalade է նվիրել։ Ինչպես նշում է The Sun-ը, այս մեքենայի արժեքը գերազանցում է 100 հազար դոլարը։