ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենադարձված ութ գերիներին այս պահին հարցաքննում են
Այսօր վերադարձած ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Նրանք գտնվում են ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Հարցաքննություն է ընթանում, այսօր բաց կթողնեն, թե ոչ, ես չեմ կարող ասել»,- ասացին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ ութ հայ ռազմագերիները հայրենադարձվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
«Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը և հայտնել վերադարձված հայ ռազմագերիների անունները.
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Նրանցից չորսը Շիրակի մարզից են։