ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում պայթեցրել են 70 մետր բարձրությամբ կամուրջ
Գերմանիայի արևմտյան Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում անվտանգության նկատառումներից ելնելով քանդել են 70 մետր բարձրությամբ հին Autobahn կամուրջը։ Կամուրջը պայթեցնելու համար օգտագործվել է մոտ 120 կգ պայթուցիկ: Այս մասին գրում է Тheguardian.com:
Ինչպես գրում է theguardian.com-ը, վերահսկվող պայթեցումը պետք է այնքան զգույշ իրականացվեր, որպեսզի չվնասվեր նոր կամուրջը, որը կառուցվել էր հնի կողքին: Գերմանիայում նման բարձրության կամուրջն առաջին անգամ է պայթեցրել: