Հասարակություն
Կան փակ ավտոճանապարհներ․ Վայոց Ձորի մարզում ձյուն է գալիս
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ հաղորդագրության` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը բաց են կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց Ձորի մարզում ձյուն է գալիս։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրան հավաքե՛ք ստեղից. Դու դատվելու ես. Գեղամ Նազարյանը` լրագրողին
5.0