Գերիների հարցերով հանձնաժողով կարող են ընդգրկվել ՀԿ ներկայացուցիչներ. ՊՆ

 ՀՀ վարչապետի 19.11.2018 թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ընդգրվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022 թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:

Քաղաքականություն