
էստրադայի աստղերը` Արթուր Գրիգորյանի մահվան մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, 63 տարեկանում ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
Դերասանուհի, հաղորդավորուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն...
Ուսուցիչ, մաեստրո... Արթուր Գրիգորիչ ջան... բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ...
Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը:
Շատ եմ ցավում... Անհայր ապրելը անհավանական ծանր է:
Գրկում եմ պինդ-պինդ»:
Երգիչ Արամ MP3-ը գրել է.
«Իր երկրի և երգի անվերջ նվիրյալը: Խորհուրդներիդ պակասը միշտ զգալու եմ Գրիգորիչ Ջան:
Հանգչիր խաղաղությումբ Մեծ Հայ՝
Մաեստրո Արթուր Գրիգորյան»:
«...Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք...
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։
Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։
Հոգիդ լույսերի մեջ լինի...»,- երգահանի մահվանն անդրադառնալով գրել է երգիչ Արսեն Սաֆարյանը: