Ճապոնիայի առողջապահության նախարարն առաջարկել է դիմակ դնել նաև երկու տարեկան երեխաներին

Ճապոնիայի առողջապահության նախարար Շիգեյուկի Գոտոն առաջարկել է դիմակներ դնել նաևերկու տարեկան երեխաներին՝ կորոնավիրուսի հերթական ալիքը կանխելու համար, հայտնում է Kyodo գործակալությունը։
 

«Օմիկրոն շտամի հետ կապված ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ վարակների հիմնական հոսքը տեղափոխվում է տարեցների և երեխաների տարիքային խմբեր: Սա կարող է վարակների նոր ալիք հրահրել, ինչի հետ կապված հարցին պետք է դրական մոտենալ»,- ասել է Գոտոն։

 

Ավելի վաղ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Դիրկ Դիտմերը նշել էր կորոնավիրուսի օմիկրոնի շտամից պաշտպանվելու ուղիները։

 

Ըստ նրա՝ խոսքը պատվաստումների, անհրաժեշտության դեպքում՝ բուստերային դոզայի կիրառման, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանման և այլ մարդկանց հետ շփվելիս դիմակ կրելու մասին է։

Քաղաքականություն