Հասարակություն
Արևմտյան մաքսատունը մարդկանց ժամանակավորապես կսպասարկի «կարգո» բեռնային համալիրում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո» բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։
Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «կարգո» բեռնային համալիրի 2-րդ հարկում, բացառությամբ՝ մաքսային զննման գործառույթները։
Խնդրում ենք ընդունել ի գիտություն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում ռուս մաթեմատիկոս է ձերբակալվել
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0