
Առանց թեստի հնարավոր չէ տարբերակել գրիպը COVID-19-ից․ վարակաբան

ՌԴ-ում Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի կլինիկական-վերլուծական աշխատանքի գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան պատմել է, որ առանց թեստի հնարավոր չէ սովորական գրիպը տարբերել COVID-19-ից։ Բացի այդ, պրոֆեսորը բացատրել է, թե որն է վերջին 10 տարում շրջանառվող « H1N1» եւ այս տարի գրիպի տարբերակների տարբերությունը, ինչպես նաեւ կանխատեսում է արել Ռուսաստանում «օմիկրոնի» եւ գրիպի հետ կապված իրավիճակի զարգացման վերաբերյալ:
Հարցին, թե այժմ շնչառական վիրուսների շրջանում տեղի է ունենում գրիպի եւ «օմիկրոնի» վիրուսի ճակատամարտը, արդյո՞ք հնարավոր է համաճարակի զարգացման այս փուլում ախտանշաններով տարբերել գրիպը COVID-19-ից, վարակաբանն ասաց․
«Առանց թեստի հնարավոր չէ տարբերակել գրիպը COVID-19-ից։ Ախտանշանները նույնն են՝ ջերմություն 38 աստիճան, գլխացավ, չոր հազ, արտահայտված ընդհանուր թուլություն, մկանային ցավ, հոդերի ցավ։ Սակայն, ընդհանուր առմամբ, նախկինում էլ չկային հստակ չափանիշներ, որոնցով կարելի էր վստահորեն իրականացնել դիֆերենցիալ ախտորոշում գրիպի կամ մյուս սուր շնչառական վիրուսային վարակների և COVID-19–ի միջև»,-ասաց Պշենիչնայան։