Հասարակություն
Զորամասը լքած նորակոչիկը զանգահարել է հարազատներին. մանրամասներ
Երեկվանից զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանը կապ է հաստատել հարազատների հետ։ Այդ մասին քիչ առաջ Irakanum.am-ին տեղեկացրել է զինծառայողի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։
«Կապանում էր, ուրիշի համարից էր զանգել ինձ, ասեց լավ է, բայց ոտքերին վնասվածքներ ունի։ Վաղը արդեն Երևանում կլինի»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Ֆերոյանը այլևս այդ զորամասում ծառայության չանցնի։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0