Հասարակություն
Վիճաբանություն, փոխադարձ հարվածներ` Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզի վարչության պետերից մեկի միջև. Sаmshyan
Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ լրատվականի աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:
Sаmshyan.com-ի աղբյուրները հայտնում են, որ բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Լրատվականը գրում է, որ պատրաստ է ներկայացնել Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարզաբանումը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3