Հասարակություն
Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի երկրորդ կեսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի երկրորդ կեսին կարող է այցելել Թուրքիա, հաղորդում է A haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի Օլիմպիական խաղերի բացման այցից հետո: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկները:
«Այցը, որի ամսաթիվը հայտնի կդառնա Պեկինի Օլիմպիադայից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին», - հաղորդում է հեռուստաալիքը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0