ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բայդեը հայտարարել է` երեկ իր հրամանով ԻՊ առաջնորդը սպանվել է

 ԱՄՆ զինված ուժերը գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում, որի արդյունքում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հինգշաբթի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ, գրում է apnews.com-ը։

«Անցած գիշեր իմ հրամանով ԱՄՆ զինվորականները հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ ամերիկացիներին և մեր դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև աշխարհում անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Այն հստակեցնում է, որ գործողության արդյունքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշին, որը խմբավորման առաջնորդ է դարձել 2019-ի 31-ին։

Ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են նաև նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ընդհանուր առմամբ, գործողության հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, չորս կին:

«Բոլոր ամերիկացիները օպերացիայից բարեհաջող վերադարձել են»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Քաղաքականություն