Եվս 7000 ուսանող ԲՈՒՀ-երում զեղչ կստանան․ Նիկոլ Փաշինյան` նախագծի մասին

 «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորների կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկվում է ուսանողների մինչև 20 տոկոսին ուսման վարձի զեղչեր տրամադրել։ Կառավարությունում նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ասաց, որ նախարարությունը կողմ է օրենսդրական առաջարկին, սակայն որոշակի փոփոխություններ առաջարկեց:

Ըստ Դումանյանի՝ ԿԳՄՍ նախարարության հաշվարկով փոփոխությունը լինելու է ի վնաս պետության, քանի որ դրա արդյունքում հարկային եկամուտները կնվազեն շուրջ 500 մլն դրամով։

 

Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ խոսքը ևս 7000 ուսանողի մասին է.

«Այսինքն` այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա` առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների», – նախագծի քննարկման ժամանակ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն