
Ադրբեջանում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել

Եվլախ քաղաքում տեղակայված զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է ժամկետային զինծառայող, սերժանտ Նաբաթալիզադե Ջեյհուն Շահին օղլուն։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին պետական սահմանապահ ծառայության՝ Եվլախ քաղաքում տեղակայված զորամասում։ Մահացածը ժամկետային զինծառայող, սերժանտ Նաբաթալիզադե Ջեյհուն Շահին օղլուն էր։
Դեպքի վայր են ուղարկվել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակիցները։ Քննչական միջոցառումներ են իրականացվում դատախազության աշխատակիցների հետ համատեղ։