Հասարակություն

Օմիկրոն շտամը դրսևորվում է նաև թունավորման ախտանիշներով

Օմիկրոն շտամը դրսևորվում է նաև թունավորման ախտանիշներով

Թունավորման ախտանիշները, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը եւ ախորժակի կորուստը, կարող են վկայել կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման մասին: Այս մասին հայտնում են ամերիկացի բժիշկները, հայտնում է WPMI-TV-ն։

 

ԱՄՆ-ից նոր գիտական ​​աշխատության համահեղինակներից մեկը՝ Բիլ Ադմեյրը, պատմել է մի քանի հիվանդների մասին, ովքեր նկարագրել են նմանատիպ նշաններ։ Չնայած նման ախտանշանները սովորաբար բնորոշ են աղեստամոքսային տրակտի խանգարումներին, օրինակ՝ թունավորմանը, հիվանդների մոտ դրանք դրսեւորվել են կորոնավիրուսային վարակի ժամանակ։

 

«Օմիկրոնի դեպքում ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ հիվանդությունները սրվում են եւ ավելի շատ ախտանշաններ են հայտնվում»,- ասաց մասնագետը։


Մասնագետները խորհուրդ են տալիս մարսողական համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց անպայման պաշտպանիչ դիմակ կրել, նվազագույնի հասցնել ուրիշների հետ շփումը եւ դիմել բժշկի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250