Լոքդաունները վնասակար են և անարդյունավետ. ամերիկացի գիտնականներ

Ամերիկացի գիտնականները լոքդաունները համարում են վնասակար և անարդյունավետ: Այս մասին գրում է RTVI-ը՝ հղում անելով  Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը:

 

2020 թվականի գարնանը լոքդաունների ներդրումը շատ ավելի բացասական հետևանքներ բերեց, քան դրական։ Բացի դա, այս միջոցը քիչ ազդեցություն ունեցավ COVID-19-ից մահացության վրա: Ըստ ուսումնասիրության՝ ընդհանուր առմամբ, կարանտինների ժամանակ այս ցուցանիշը նվազել է ընդամենը 0,2%-ով։
 

«Մետավերլուծության արդյունքների համաձայն՝ լոքդաունները նվազագույն, մոտ զրոյական ազդեցություն ունեցան բնակչության առողջական վիճակի վրա և հանգեցրին հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի», - նշում են գիտնականները:
 

Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ում գործազրկության աճի, ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքների աճի, ինչպես նաև թմրամիջոցների և դեղերի գերդոզավորումների դեպքերի աճի մասին է։

Քաղաքականություն