Կասեցվել են դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ ԲԴԽ-ն հրապարակել է համապատասխան որոշումը։

 

«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է որոշման մեջ։


 

Քաղաքականություն